Yerevan, 20.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխատաժողով. Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում

Society

Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի,Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների տնօրեններ և աշխատակիցներ։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և իր զեկույցում ՄԿՈւ ոլորտի հիմնախնդիրներին և արդի զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, որով և պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։ «Ծրագրի շրջանակում կմշակվի 76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղաատնտեսական մասնագիտությունների գծով, կիրականացվեն վերապատրաստումներ,կտրամադրվեն սարքավորումներ և այլն։ Գյուղատնտեսական կրթությանն է ուղղված նաև «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի շրջանակում քոլեջների և գործատուների ներկայացուցիչներ վերապատրաստվել են Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին և այն ՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաև վերանայվել կրթական երկու չափորոշիչներ»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ որպես ՄԿՈՒ ոլորտի զարգացման ուղղություններ կարևորելով միջազգայնացման,ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման, սոցիալական գործընկերության ընդլայնման, ՄԿՈՒ արդյունավետ ֆինանսավորման համակարգի մշակման և մի շարք այլ հարցեր։

Նա ներկայացրել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության 2017-2021թթ. զարգացման հայեցակարգի նախագիծը։ Աշխատաժողովի ընթացքում «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի փորձագետ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն կրթության կազմակերպման հարցերը։Վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է ծրագրի հիմնական դրույթներին՝ ընդգծելով, որ այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Այնուհետև ներկայացվել են «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության բարեփոխումները, որի շուրջ աշխատանքները շարունակվել են խմբային քննարկումներում։ Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD