Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը
SportՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարը:
Արմենպրեսի հաղորդմամբ` Սենթ Լուիսում կայացել է կայծակնային մրցաշարի 9-րդ տուրը: Հայ գրոսմայստերը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ընդհանուր հաշվարկում ունենալով 18,5 միավոր:
Երկրորդ տեղում 16,5 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: 16 միավոր ունի Սերգեյ Կարյակինը:
Կայծակնային մրցաշարի ևս 9 տուր կկայանա օգոստոսի 18-ին: