Yerevan, 15.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էնջլ Մարտիրոսյան. «ԱՄՆ տեղափոխվելը իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»

Lifestyle

 Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի, երգչուհի, իսկ վերջին շրջանում ռեժիսորի մասնագիտությամբ զբաղվող Էնջլ Մարտիրոսյանն, արդեն չորս տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Մեր վերջին զրույցից երկու տարի է անցել. թեման դերասանուհու ֆոտոշարքն էր, որ ներկայացրեցինք BlogNews.am-ի ընթերցողին: Էնջլն այս անգամ էլ նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին և խոսել իր գործունեության մասին: Sed S Photography-ի հետ սա նրանց առաջին աշխատանքն է , միասին դեռ վաղուց էին ուզում աշխատել: Էնջլն ասում է, որ շեշտը դրել են գեղեցիկի և նրա հոգևիճակի վրա: Դիմահարդար՝ Armina Allure, վարսահարդար՝ Alina’s Total Makeover, Զգեստը Գայանե Մարտիրոսյանի:  

«Մոտավորապես չորս տարի է ինչ ԱՄՆ-ում եմ և սա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Իմ ձգտումները և նպատակներս շատ են, բայց կարող եմ վստահ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Այն փորձությունները ինչի միջով անցել եմ և դեռ անցնում եմ, վստահ եմ՝ կբերի նրան ինչին ես ձգտում եմ»:

Վերջին շրջանում դերասանուհին բացի ֆիլմում նկարահանվելուց, զբաղվել է նաև ռեժիսորի աշխատանքով. ասում է այդ գործով դեռ մանկուց է ցանկացել զբաղվել. «Երբեք նման հնարավորություն չէր ընձեռնվել, բայց երկու տարի առաջ մեր ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ադամյանը վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը ինչը բավականին անսպասելի էր ինձ համար: Նկարահանվող ֆիլմը ընթացքի մեջ էր և ես պետք է շարունակեի այն, այսինքն հնարավորություն չունեի սխալվելու: Ինձ օգնեց այն փորձը, որը ես ձեռք էի բերել նկարահանումների հրապարակում: Կարծում եմ՝ ստացվեց որովհետև հանդիսատեսի արձագանքը իսկապես դրական էր»:

Էնջլի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը հայտնի ռեժիսոր է, ով դստեր աշխատանքները տեսնելիս դրական արձագանք է տվել. «Մայրս լինելով ռեժիսոր պետք է ասեմ, որ միանգամից  վստահեց ինձ , կարծում է, որ զգում եմ այդ աշխատանքը: Սա մի աշխատանք է,  որը ինչքան էլ տեխնիկական բարդություններ ունի, բայց նաև արվեստ է որ պետք է ներսիցդ լինի: Բավականին բարձր գնահատական եմ ստանում նրանից. ինչ որ մի տեղ անսպասելի ինձ համար: Իհարկե կան բարդ տեսարաններ, որ պարտադիր խորհրդակցում եմ մայրիկիս հետ, բայց կարծում եմ՝ նրա ձեռագիրը ինձ վրա ազդեծություն թողել է»:

Ի վերջո ռեժիսոր թե՞ դերասանուհի հարցին պատասխանում է՝ երկուսին էլ հատուկ պատասխանատվությամբ եմ մոտենում. «Իրականում երկուսը շատ տարբեր են, եթե դերասանուհի ես դու պետք է կարողանաս լիարժեք փոխանցել խաղդ, բայց երբ ռեժիսոր ես քառակի անգամ պետք է վերապրես այն ինչ կատարվում է ֆիլմում, օգնե դերասանին որպեսզի բացվի և լավ ներկայացնի կերպարը: Ես երկուսն էլ յուրովի եմ սիրում»:

Էնջլը համոզված է, որ դերասանը պետք է խաղա ցանկացած տեսարանում. «Ես ունեցել եմ բավականին բարդ տեսարաններ, որոնց համար շնորհակալ եմ, քանի որ սիրում եմ փորձություններ հաղթահարել: Բաց տեսարանները համարձակ չես կարող ասել, քանի որ դա դերասանի մասնագիտությունն է: Մարմնի մասերը ցույց տվող տեսարաններ ես չեմ ունեցել, իսկ համբույրի տեսարաններ ունեցել եմ. ամբողջ աշխարհում դա նորմալ է համարվում և չկան հոլիվուդյան դերասաններ ովքեր չխաղան նման տեսարաններում: Խաղիս մասին երբեք բացասական արձագանքներ չեմ ստացել, քանի որ նշանակություն ունի թե ինչ կերպարում ես խաղում: Վերջին ֆիլմում կերպարս բացասական էր, բայց ըստ սցենարի հետո բարի է դառնում: Անգամ երբ բացասական կերպարում էի, վատ մեկնաբանություններ չեմ լսել»:

Էնջլը շուտով երաժշտական նոր աշխատանքներ էլ կներկայացնի. «Ունեմ երաժշտական գործեր, որոնք արել եմ: Դրանք կլինեն սկզբում մեր հանդիսատեսի համար, բայց կփորձեմ այնպիսի մի բան անել, որ Ամերիկայում էլ իր տեղը գտնի: Կանեմ հայերեն և անգլերեն տարբերակով, բայց հիմա մանրամասներ չեմ կարող ասել»:

Անձնական կյանքի մասին չի խոսում. ասում է ցանկացած հարցի կպատասխանեմ, բայց անձնական հարցերին չեմ պատասխանում.  «Համարձակ կանանց համար իհարկե միշտ էլ դժվար է, բայց ուժեղները հաճախ գտնում են ուժեղներին, կարծում եմ՝ մարդիկ միշտ գտնում են իրենց տեսակին»:

Իր անձնական կյանքի մասին չի խոսում, բայց մայրիկի կյանքում եղած փոփոխության մասին այսպես արտահայտվեց. «Մայրս  շատ ուժեղ կնոջ կերպար է՝ բավականին լավ և դրական գծերով: Նրա համար ես միշտ ցանկացել եմ լավագույնը և ես միշտ ցանկացել եմ տեսնել նրան երջանիկ: Նա ինձ համար թե ընկեր է, թե մայր: Ես նրա կողքին եմ ցանկացած հարցում և ինձ համար կարևոր է, որ նա երջանիկ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future