«Հժ». Եռյակն Օպերայից դուրս էլ չի գա. Աշոտ Աղաբաբյան
«Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան»,– այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն: Գրում է «Հժ»-ն:
Աղաբաբյանի պնդմամբ՝ այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. «Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետև առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի»: Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին:
Հարցին, թե մինչև ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի հասնի, Օպերայից դուրս էլ չի գա»: Իսկ մյուս հարցին, թե հավատո՞ւմ է շարժման հաղթանակին, ՀՀԿ-ականը հարցով պատասխանեց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: