Բեքչյանը Քընալը կղզու հայկական եկեղեցում մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը
CultureՊոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մասնակցել և օրհնանքի խոսք է ասել Ստամբուլի հարակից Քընալը կղզու հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ «Cuma, Cumartesi, Pazar» («Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի») խորագիրը կրող բաց ցուցահանդեսում ներկայացված են մի շարք լուսանկարիչների աշխատանքներ, որոնց թվում են հայկական համայնքի ներկայացուցիչներ Մկրտիչ Արծիվյանը և Բերքե Արաբյանը: