Գինու և կոնյակի արտադրության ծավալների աճ է գրանցվել
EconomicsԳինու արտադրության ծավալները ՀՀ-ում աճել են 30 տոկոսով, իսկ կոնյակինը՝ 61:
Արմենպրեսի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում hամեմատելով 2013-2016 թվականների տվյալներ՝ այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնինախագահ Ավագ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ օղու արտադրության ծավալների նվազում է նկատվել՝ 35 տոկոս:
«Սրանք պաշտոնական տվյալներն են, սակայն ասեմ, որ կոնյակի դեպքում արտադրության ծավալների այդքան աճն այնքան էլ ճիշտ չէ՝ հաշվարկման մեթոդիկայի սխալ կա: Այս դեպքում ներմուծվող ու արտահանվող սպիրտի հետ կապված թվերը նույնպես հաշվի են առնվել: Իրականում կոնյակի արտադրության ծավալները գուցե աճել են 15-20 տոկոսով, իսկ օղու տվյալներն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Համեմատելով 2013 թվականի նախաճգնաժամային իրադրության հետ, Գինու ազգային կենտրոնի նախագահը նշեց, որ 1,5 տոկոս գինու և մոտավորապես 7 տոկոս կոնյակի աճ է գրանցվել, և 10 տոկոսի չափով՝ օղու ծավալների նվազում: