ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է. ՀՀ ԿԲ
EconomicsՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.37 դրամով և կազմել 478.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.96 դրամով և կազմել 561.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.05 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.81 դրամով և կազմել 616.73 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 205.93 դրամով և կազմել 19773.81 դրամ: Արծաթի գինն աճել է 5.43 դրամով և կազմել 261.88 դրամ: Պլատինի գինն աճել է 196.09 դրամով և կազմել 15001.72 դրամ: