ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ՀՀ-ի տնտեսության վրա դրական կարող է անդրադառնալ. Ավագ Հարությունյան
EconomicsՀայկական խմիչքների հիմնական շուկան Ռուսաստանն է:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Այն, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները խորացել են, նրա պնդմամբ Հայաստանի վրա կարող է ազդել երկու ձևով:
«Անկախ պատժամիջոցներ լինելու կամ չլինելու փաստից՝ ՌԴ-ն որոշել էր 2025 թվականին անցնել իր արտադրած օղու և կոնյակի վաճառքին: Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ինքն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի:
Երկրորդ խնդիրն այն է, որ այս պարագայում ՌԴ-ն կսկսի որակի, կեղծի ու իրականի մեթոդներ ներդնել ու ինտենսիվացնել: ՌԴ-ն վերջերս ներմուծվող կոնյակների ստուգում իրականացրեց: Իրականում այս ստուգումների նպատակը շուկայում ՌԴ կոնյակի դիրքերի ամրապնդումն էր»,- նկատեց Հարությունյանը:
Ավագ Հարությունյանը այդ պատժամիջոցների խստացման մեջ ՀՀ-ի համար դրական կողմեր է տեսնում:
Այդպիսով, ՀՀ-ն ստիպված կլինի նոր շուկաներ որոնել, ինչպես նաև կբարձրացնի արտադրության որակը: