Կևին-Պրինս Բոատենգը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ
SportԿիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը բուժզննում է անցել Ֆրանկֆուրտի «Այնթրախտում» և 3-ամյա պայմանագիր կնքել գերմանական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խզել էր իսպանական «Լաս Պալմասի» հետ կնքած պայմանագիրն անձնական խնդիրների պատճառով:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է Իսպանիայի առաջնության 20 խաղի, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: