Ինչպեu ամրացնել հարաբերnւթյnւնները կամ էրnտիկ մերսման գաղտնիքները
LifestyleEnterTrain-ը ներկայացնում է էրոտիկ մերսում, որով կարելի է հասնել թուլացման, գրգռվածության, սեքսուալության ավելացման, պոտենցիայի:
Այն լավացնում է փոխհասկացվածությունը և բարձրացնում է տրամադրությունը:
Տեխնիկան բարդ չէ, դրան կարող է տիրապետել յուրաքանչյուր կին:
Էրոտիկ մերսման բնորոշ գիծը հատուկ հմտությունների և հստակ սահմանների բացակայությունն է:
Կարելի է անել ամենը, ինչը հաճույք է պարգևում: Կարևոր պայման է թուլանալը:
Պատրաստություն
1. Մտածիր կերպարիդ մասին: Դա կարող է լինել երկար զգեստ, որը գրգռում է այն հանելու ցանկությունը, կամ գեղեցիկ ներքնազգեստ:
Պատրաստիր բարձ, սրբիչ և մերսման յուղ, որպեսզի անհրաժեշտ ամեն ինչ ձեռքի տակ լինի: Հաճելի երաժշտություն միացրու, մոմեր վառիր, ծածկիր վարագույրները, անջատիր բջջային հեռախոսը:
2. Հոտեր օգտագործիր: Ճանդան, իլանգ-իլանգ, վանիլ կամ պաչուլի՝ այն բույրերն են, որոնք աֆրադիզիակների դեր են խաղում:
3. Ավելի լավ է՝ մերսումը հարմար մակերևույթի վրա անել:
4. Հարմար ժամանակ և օր ընտրիր: Առավել հարմար է ուրբաթ երեկոն: Աշխատիր փոքր ընտանեկան ավանդույթ ձևավորել՝ այդ մերսումը շաբաթական մեկ անգամ անելով:
5. Երեկոդ սկսիր թեթև ընթրիքից: Դրա համար շատ հարմար կլինեն ծովամթերքները կամ սուշին: Կարելի է օգտագործել այնպիսի համեմունքներ, որոնցից են՝ համեմը, կոճապղպեղը, սամիթը, ռեհանը, կարմիր և սև պղպեղները, հիլը:
6. Ընթրիքից հետո համատեղ վաննա ընդունեք: Եթե երկուսդ հոգնածություն եք զգում աշխատանքային օրվանից հետո, ավելի լավ է՝ նախ սիրելի ֆիլմ դիտել կամ մի քիչ քնել, դրանից հետո սկսել մերսումը:
Կատարման տեխնիկան
1. Քո վիճակը ձեռքերի միջոցով փոխանցվում է տղամարդուն, ու եթե դու լարված լինես, դա միանաշանակ քո տղամարդը կզգա: Ուստի կարևոր է թուլացած լինել:
2. Շնչառության մեջ ձուլվիր զուգընկերոջդ: Դրա համար հպվիր նրան և սկսիր նրա տակտով շնչել:
3. Մերսումն ավելի լավ է՝ ներքեևից սկսել և դեպի վեր շարժվել: Մատներիդ ծայրերով հպվիր նրա ոտնաթաթերին, սկսիր դրանք ձեռքերով շոյել դեպի քեզ և հակառակ ուղղությամբ: Հետո անցիր «Ալիք» վարժությանը: Դրա համար ձեռքերով շոյիր նրա ազդրի ներսի մասը ներքևից վերջ, դադար տուր և սահուն, մեղմ շարժումով ձեռքերդ նորից աշխատեցրու:
4. Եթե տղամարդը մտավոր աշխատանքով է զբաղվում և ստիպված է լինում շատ որոշումներ ընդունել, մերսումը սկսիր վերևից ներքև, այդպես նրան կօգնես թոթափել խնդիրների բեռը և թուլանալ:
Մերսումը սկսիր գլխամաշկից, հետո անցիր դեմքին և պարանոցին: Բոլոր շարժումներն ութ հաշվով արա: Հետո անցիր «Ալիք» վարժությանը: Այն սկսիր ուսերից և ավարտիր որովայնով:
5. Եղունգների ծայրերն օգտագործելով՝ շրջանաձև շարժումներ արա՝ դրանք փոխելով կողքից կողք և վերև-ներքև շարժումների: Շարժման արագությունը և ուժը փոխվում է թույլից դեպի ուժեղ:
6. Մերսումը սկսիր նուրբ հպումից, հետո փոխիր ռիթմը և ինտենսիվությունը: Շնչառության միջոցով թեթև փչելով ազդիր զուգըներոջդ էրոգեն գոտիների վրա: Լեզվի և շուրթերի թեթև հպումներով ավարտիր մերսումը: Նրբորեն համբուրիր և կծոտիր զուգընկերոջդ:
Էրոտիկ մերսման 5 կանոն
1. Տարբեր հպումներ օգտագործիր: Ձեռքերով, ոտնաթաթերով, շուրթերով, թարթիչներով… Նպատակը սիրելիին հնարավորինս շատ բազմազան զգաղոցություններ պարգևելն է:
2. Մերսման ընթացքում մարմնի շփումն ընդհատել չի կարելի: Մարմնի մասերից մեկը պարտադիր պետք է հպվի զուգընկերոջդ՝ դա կարող է լինել ձեռքդ կամ մազերդ:
3. Սիրիր զուգընկերոջդ մարմինը և անկեղծորեն վայելիր այն:
4. Ծնկները և դրանց հակառակ կողմը շատ զգայուն են, և մերսման ժամանակ դրանք ավելի լավ է՝ շրջանցել կամ առանձնակի նրբորեն հպվել:
5. Չպետք է կրես մատանիներ, թևնոցներ, կախազարդեր: Դրանք կարող են զուգընկերոջը վնասել մերսման ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը