Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ԲԿՄԱ խաղին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ԲԿՄԱ խաղին:
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր հայտացուցակում:
«Ուրալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 26-ին, մրցակիցը կլինի «Լոկոմոտիվ»-ը: