Բունդեսլիգա. Շալկեն վստահ հաղթանակ տարավ Լայպցիգի նկատմամբ
SportԿայացել է գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրի հերթական հանդիպումը:
«Շալկեն» տանը հաղթել է Չեմպիոնների լիգայում Գերմանիան ներկայացնող «Լայպցիգին»:
Հանդիպման հաշիվը 43-ին րոպեին բացեց Նաբիլ Բենտալեբը` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: 73-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Եվգենի Կոնոպլյանկան:
Հիշեցնենք, որ 2-րդ տուրում «Շալկեն» կհանդիպի «Հանովերին», իսկ «Լայպցիգը»` «Ֆրայբուրգին»:
«Շալկե»-«Լայպցիգ»` 2:0
Գոլերը` Բենտալեբ (43, 11 մետրանոց), Կոնոպլյանկա (73)