Տղամարդկանց ան0րգազմիա. ինչ անել, եթե չի uտացվում 0րգազմի հաuնել
LifestyleՄարդկանց մեծ մասը համոզված է, որ օրգազմի հասնելու դժվարությունը միայն կանացի խնդիր է: Իրականում տղամարդու օրգազմը սեռական ակտի հաջող ավարտի երաշխիք չէ:
EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչ անել, եթե տղամարդուն չի հաջողվում օրգազմի հասնել:
Ձեզ հարցրեք՝ օրգազմի հետ կապված խնդիրները նո՞ր են, թե վաղուց կային: Դրանք ի հայտ են գալիս որոշակի զուգընկերուհու հետ սեքսի ժամանա՞կ, կամ կյանքի որոշակի պահերի՞ն: Մի՞շտ է դժվար օրգազմի հասնել, թե՞ ժամանակ առ ժամանակ:
Բժշկի գնացեք
Նա կզննի խնդրի բժշկական պատճառը հերքելու կամ հաստատելու համար: Հաճախ օրգազմի հասնել չկարողանալը կապված է դեղեր, օրինակ՝ հակադեպրեսանտներ, տագնապի դեմ դեղեր, ցավազրկողներ, արյան ճնշումը բարձրացնող դեղեր ընդունելու հետ: Սեքսուալ խնդիրները կարող են նաև հենց օրգանիզմում լինել, ահա դրանցից առավել տարածվածները՝
Ընկճախտ և անհանգստություն,
Հորմոնալ անհավասարակշռություն,
Վահանաձև գեղձի խանգարումներ,
Հիպոֆիզի աշխատանքի խանգարումներ,
Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ:
Վերանայեք մոտեցումը երեկույթներին
Եթե օրգազմի հետ կապված խնդիրներ եք ունենում աղմկոտ երեկույթի հաջորդ օրը, մտածեք: Տղամարդիկ գիտեն, որ ալկոհոլ ընդունելն օգնում է երկարաձգել սեռական ակտի տևողությունը, բայց չեն մտածում, որ այդպիսի պրակտիկան կարող է երկարաժամկետ հետևանքների հագեցնել:
Եթե օրգազմի հետ կապված խնդիրներ եք ունենում, ալկոհոլ մի օգտգաործեք կամ չափավոր խմեք:
Փորձարկումներ արեք ձեռնաշարժության ժամանակ
Շատ տղամարդիկ առանց դժվարության օրգազմի են հասնում ինքնուրույն, խնդիրներ ունենում են միայն կանանց հետ սեքսուալ հարաբերություններում: Ձեռնաշարժությունը մարմնին սովորեցնում է որոշակի տեսակի խթանման: Որպես հետևանք՝ կարող եք ավելի անտարբեր դառնալ խթանումների նկատմամբ, որոնք ձեռնաշարժության սովորական պրոցեդուրայի մաս չեն:
Տարբեր կերպ ձեռնաշարժություն արեք, տարբեր ուժով, երկու ձեռքով, նոր տեխնիկաներով:
Մի ամաչեք ձեր հույզերից
Հաճախ սեքսուալ խանգարումների պատճառները հոգեբանական են: Ահա դրանցից ամենատարածվածները՝
Մեղքի զգացում
Խնդիրը կարող է դաստիարակությունը լինել՝ ընտանիքում սեքսի թեմայի արգելքը կամ սիրով զբաղվելը մեղքի հավասարեցնելը կարող է ապագա խանգարումների պատճառ դառնալ:
Երեխա բեղմնավորելու վախ
Դա կարող է պայմանավորված լինել թաքնված կասկածներով, նույնիսկ եթե զույգը նպատակ ունի երեխա ունենալու:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակվելու վախ
Այդպիսի վախ սվորաբար լինում է քիչ ծանոթ զուգընկերուհու հետ:
Երեխա ժամանակվա բռնության հետ կապված հոգեբանական խնդիրներ
Խնդիրներ զուգընկերուհու հետ հարաբերություններում
Զույգի վեճերն ազդում են նաև սեքսուալ կյանքի վրա:
Սթրես
Կենցաղային խնդիրների և աշխատանքում անհաջողությունների հետ կապված անհանգստությունն անդրադառնում է տղամարդու կյանքի բոլոր որլորտների, այդ թվում՝ սեքսուալ կյանքի վրա:
Փորձեք նշված խնդիրներից ազատվել, եթե չհաջողի, հոգեթերապևտի դիմեք:
Մոռացեք կարծրատիպերի մասին
Կարծրատիպ կա, որ կանանց օրգազմի հասնելու համար սեքսուալ նախաբան և որոշակի տրամադրություն են պետք, իսկ տղամարդիկ կարող են հաճույք ստանալ երբ և ում հետ ասես: Այս կարծրատիպը ճիշտ չէ: Օրգազմի հասնել չկարողանալու պատճառը կարող է նաև նախնական քնքշանքի և հարմար տրամադրության բացակայությունը լինել:
Կարծրատիպ կա նաև, որ սեքսում տղամարդու նպատակը կնոջը հաճույք պարգևելն է: Այդ պատճառով շատերն ավելորդ մտահոգվում են կնոջ վրա տպավորություն թողնելով և մոռանում են իրենց մասին:
Ձեր հաճույքը նույնքան կարևոր է, որքան զուգընկերուհունը:
Լրացուցիչ խթանման դիմեք
Օրգազմը ոչ մի տեղից չի ծնվում: Զուգընկերուհուն խնդրեք օրալ սեքս անել կամ ձեռքով խթանում: Կարող եք պոռնոյի միջոցով տրամադրություն ստեղծել, սեքս-խաղալիքներ օգտագործեք, հետևեք ձեզ և զուգընկերուհուն հայելու մեջ, դերային խաղեր նախաձեռնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Աղբյուրը՝ lifehacker