Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը հեռացավ Թուրքիա
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կարիերան կշարունակի թուրքական «Անթալիասփորում»,- հաղորդում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Անգլիական ակումբի կազմում ֆրանսիացին մասնակցել է 176 հանդիպման, խփել 27 գնդակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ակումբը 30-ամյա Նասրիին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ շաբաթական 70 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով: