Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահական մրցավազքի սկիզբը. Կարեն Կարապետյանը ձգտում է նախագահի կարգավիճակով մտնել Բաղրամյան 26

Analysis
Ինչպես խոստացել էի՝ վերլուծական հոդվածներիս նոր շարքը նպատակ է հետապնդում գծել ապագա քաղաքական գործընթացների քաղաքական քարտեզը: Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հոդվածաշարը ներկայացնելու է ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնառու մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ: Եվ այսպես, ապագա նախագահական մրցավազքի թերևս ամենաանսպասելի գործող անձը կարող է դառնալ Կարեն Կարապետյանը, ում առաջադրումը լրջորեն խառնելու է իշխանությունների խաղաքարտերը: Ըստ էության, ռուսահայ քաղաքական էլիտան հոգնել է այս կամ այն ուժին ֆինանսավորելու միջոցով Հայաստանում ազդեցության գոտիներ ստեղծելուց և որոշել է իր ֆինանսներն ուղղել սեփական քաղաքական միավորը զարգացնելու ուղղությամբ: Այս պարագայում Կարեն Կարապետյանը ռուսահայ էլիտայի ակնհայտ ֆավորիտն է: Ի վերջո, նա հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, ով այդ խառնարանում հավասարը չունի թե իր լծակներով, թե ֆինանսական հոսքերով: Կարեն Կարապետյանի առաջադրումը նաև լուրջ ճեղքեր կտա հենց հայաստանյան իշխանական բուրգում, որովհետև նրանց մի մասին Կարապետյանի թիմ կբերի անձնական անբաժանելի կապերը, մյուս մասին՝ Կարապետյանների ֆինանսական կայսրությանը մերձ լինելու անթաքույց ձգտումը: Կարապետյանի քաղաքական հավակնությունները ոչ միայն ներքին կուլիսային խոսակցությունների դաշտում են, այլև քաղաքական հայտնի իրադարձությունների առանցքում: Նա ինքը արդեն հրապարակայնորեն նմանատիպ ուղերձներ է հղել: Կարապետյանը որպես առանձին քաղաքական միավոր հանդես գալու նշաններ ցույց տվեց ամիսներ առաջ, երբ բացահայտ կերպով հրաժարվեց ԱԺ նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից: Նա բավական համարձակ հայտարարություն արեց. Կարապետյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ իր անձի շուրջ «վստահության նման մթնոլորտն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել… Կարեն Կարապետյանի համար պաշտոնն ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»: Սա բացահայտ անվստահության ակտ էր գործող իշխանական համակարգին. փաստորեն Կարեն Կարապետյանը բացեիբաց հայտարարեց, որ գործող իշխանության պարագայում ինքը, անգամ երկրի երկրորդ դեմքի մակարդակում, չի կարողանա երկրին օգտակար լինել: Այս հայտարարությունը նաև իշխող համակարգը փոխելու անհրաժեշտության անթաքույց ակնարկ էր: Սա նաև առաջին դեմքը դառնալու հավակնությունների բացահայտ ցուցադրություն էր: Այս հայտարարությունից օրեր անց Կարապետյանը իշխող համակարգին ուղղակիորեն ձեռնոց նետեց՝ պնդելով, որ իշխանությունները ի զորու չեն ապահովելու մարդկանց համար նորմալ կենսապայմաններ: Երկրի երկրորդ դեմքի պաշտոնից հրաժարված ՀՀԿ անդամ գործիչը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու՝ իշխանությունների ձգտմանը, բավական կոպիտ հայտարարություններ է անում. «Խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առաջնային խնդիրը պարտադիր կուտակայինը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության իրական զարգացումը, տնտեսական շոշափելի աճը, որը զգալի կլինի ոչ թե մի խումբ մարդկանց, այլ մեր բոլոր քաղաքացիների համար: Իհարկե, շատ կարևոր է հոգալ նաև ապագայի մասին, բայց 40 տարի հետոյի մասին մտահոգվելուց առաջ նախ այսօրվա մասին է պետք մտածել, մարդկանց այսօրվա կարիքները բավարարել: Առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ-հանդիման անհրաժեշտ է ունենալ դիմակայող տնտեսություն, ընդ որում՝ այդ ուղղությամբ օր առաջ որոշակի քայլեր ձեռնարկելով, առանց խուճուճությունների: Կարծում եք՝ մարդիկ ոչինչ չե՞ն հասկանում, ոչինչ չե՞ն տեսնում: Շատ լավ էլ տեսնում են: Մեր հասարակության մեջ բարեբախտաբար գերակշռում են մտածող, հասկացող, ընկալող մարդիկ, այլ ոչ թե սոսկ խոսքերով կերակրվողներն ու հրապուրվողները»: Սա ակնհայտորեն իշխանություններին նետված ձեռնոց է և անկարող ու փտած իշխանական համակարգի մասին բացահայտ պնդում: Եթե հավելենք նույն հարցազրույցում արված ևս մեկ հստակ ուղերձը, ապա հասկանալի է դառնում, որ գործ ունենք ապագա քաղաքական մարտերի պատրաստվող գործչի հետ: Կարապետյանը ուշագրավ հայտարարություն է անում. «Իմ խնդիրն է՝ օգտակար լինել երկրին ու պետությանը, ու ոչ միայն բարեգործություններով: Եթե բոլորս լռենք կամ աղավաղենք իրականությունը, ոչ մի քայլ առաջ չենք շարժվի»: Սա նոր ֆորմատում հանդես գալու բացահայտ ուղերձ է... Ինչ առավելություններ ունի Կարեն Կարապետյանը՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու: Լինելով ՀՀԿ անդամ՝ երբեք, որպես այդպիսին, չի ասոցացվել ՀՀԿ-ի հետ և հանդես է եկել որպես բավական ինքնուրույն քաղաքական միավոր: Վարկաբեկված չէ կոռուպցիոն գործարքներով, ընդհակառակը, դրսում աշխատած փողերը ներդրել է Հայաստանի տնտեսության մեջ, ունի բարերարի իմիջ: Շատախոս չէ, արտահայտվում է հազվադեպ, բայց կտրուկ, ինչ որ տեղ մարտական: Կոմպրոմիսային գործիչ է, ընկալվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե տարբեր քաղաքական ուժերի կողմից: Վարում է համեստ ապրելակերպ, թիկնազորով չի շրջում, ընտանիքի անունը աղմկահարույց պատմությունների մեջ երբեք չի շոշափվել: Որպես նախագահի թեկնածուի՝ Կարեն Կարապետյանը ունի նաև ակնհայտ թերություններ: Էմոցիոնալ է, բռնկուն, իրադարձություններին կարող է արձագանքել պահի թելադրանքով և տաքացած՝ վնասելով իր իմիջը: Հրապարակային գործիչ չէ, հետևաբար հասարակության մեջ ունի ավելի շատ «բարի ձյաձյայի», քան քաղաքական գործչի կերպար: Հստակ ուրվագծված քաղաքական կորիզ, Կարապետյանի շուրջ հավաքված, չկա, ինչը նրանից բավականաչափ ժամանակ կխլի: Անկախ ամեն ինչից՝ նրա առաջադրումը խառնելու է բոլորի խաղաքարտերը: Անկասկած է, որ Կարեն Կարապետյանը լինելու է ապագա նախագահական մրցավազքի անվիճելի ֆավորիտներից մեկը: Եթե նա կարողանա հաղթահարել իշխանություններին դեմ գնալու անհնարինության բարդույթը՝ կարող է դառնալ հասարակության համախմբման առանցքը և իշխանափոխություն իրականացնելու ռեալ շանս ստանալ... Նրա առաջադրումով՝ կարող են հօդս ցնդել Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ջանքերը, որովհետև ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հույսը Ռուսաստանի և ռուսաստանահայության աջակցության ակնկալիքն է, ինչը Կարեն Կարապետյանի առաջադրման պարագայում գրեթե հնարավոր չէ: Կարապետյանը մի առավելություն ևս ունի այս պարագայում՝ նրա հիմնական ֆինանսական ակտիվները հանրապետությունից դուրս են, հետևաբար նրան ֆինանսապես ճնշելու և «խեղճացնելու» ցանկացած փորձ անիմաստ է: Նաև ընտրական մարաթոնի չի մտնելու «ծակ գրպանով», ինչպես ընդդիմադիր շատ առաջնորդներ, ինչը չափազանց կարևոր է շարժում կազմակերպելու համար: Այդ փաստը նրան զերծ կպահի նաև ազդեցության տարբեր գոտիներից, որովհետև ընտրարշավի ֆինանսավորման խնդիրները լուծելու համար ստիպված չի լինի գնալ կուլիսային պայմանավորվածությունների: Այնպես որ, հետաքիքիր քաղաքական զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ առաջիկայում Կարապետյանի առաջադրման թեմային ևս մեկ անդրադարձ կկատարենք՝ կապված աշնանը սպասելիք գործընթացներում նրա դրսևորած քաղաքական վարքագծի հետ... Վարուժան Բաբաջանյան
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.