Ինչպես բացել մսային պահածոն կամ խտացրած կաթը, եթե բացիչ չկա. տեսանյութ
LifestyleՊատահել է, չէ՞, որ դուք գնել եք պահածոյացված միս կամ խտացրած կաթ, բայց հետո բացիչ չես գտել, որպեսզի բացես այն: Եթե այո, ապա այս լայֆհաքը հենց քեզ համար է, որովհետև այն կօգնի քեզ լուծել այս պրոբլեմը գդալի շնորհիվ: Իհարկե, դու պետք է ֆիզիկական ուժ գործադրես, որպեսզի ամեն ինչ ստացվի: Սակայն ճիշտ ընտրված անկյունը և նրա վրա ճնշումը կօգնեն բացել պահածոն: Սկզբում դու պետք է անես ամենադժվարը՝ մի ճեղք բացես, իսկ հետո արդեն շարունակես բացել տարան՝ ներս խցկելով գդալը: Զգույշ եղիր, որովհետև նման եղանակով տարայի բացումը սուր եզր է ստեղծում տարայի վրա, ինչը կարող է վնասել ձեռքերդ:
Եվ այսպես, եթե ուզում եք գդալի միջոցով բացել պահածոյացված տարան, ուշադիր դիտեք ստորև տեղադրված տեսանյութը: