«Բարսելոնայի» առաջատարները դժգոհ են ակումբի ղեկավարության աշխատանքից
SportԿատալոնական «Բարսելոնայի» առաջատարները դժգոհ են թիմի ղեկավարությունից, մասնավորապես ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսի աշխատանքից:
Ինչպես գրում է «Cadena SER»-ը, «կապտանռնագույնների» առաջատարներն անհանգստացած են ակումբի գործարքների հետ կապված խնդիրներից:
Հաղորդվում է, որ դա Լիոնել Մեսսիի` «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու առաջին պատճառն է: 30-ամյա արգենտինացին մտահոգված է և չգիտի, թե ակումբն ապագայում ինչ ծրագիր է իրեն առաջարկելու:
Տվյալ հարցն անհանգստացնում է նաև մյուս ֆուտբոլիստներին: Վերջերս թիմի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաստատել էր, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: