«Խոսրովի անտառ» արգելոցում դեռ 6 ծխացող օջախ կա
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարների կողմից օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել են 20 ծխացող օջախներ:
Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: 20 ծխացող օջախներից 14-ն արդեն մարվել են: