«Բարսելոնան» դատի կտա Նեյմարին
SportԿատալոնական «Բարսելոնան» դատի կտա թիմի նախկին հարձակվող Նեյմարին պայմանագրի պայմանների խախտման համար:
Հիշեցնենք, որ այս տարի բրազիլացի հարձակվողը երկարաձգել էր իր պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը, և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը մտադիր է 25-ամյա հարձակվողից ստանալ նվազագույնը 8,5 մլն եվրո: