Հայաստանում աշխարհի չեմպիոններին դիմավորում են մեծ ոգևորությամբ
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հայրենիքում է: Արմենպրեսի հաղորդմամբ` Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունից Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը վերադառնում է հաղթանակած՝ ոսկե մեդալներով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում աշխարհի երկու չեմպիոններին` Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, դիմավորելու էին եկել հարյուրավոր երկրպագուներ:
Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը: