Արթուր Ալեքսանյանի համար աշխարհի չեմպիոնությունը Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլ է. Գևորգ Ալեքսանյան
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի կարծիքով՝ Արթուրն այս կերպ նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին:
«Ես կարծում եմ, որ Արթուրը ձգտում է կրկնել իր օլիմպիական հաջողությունը: Սակայն դրան հասնելու համար նա պետք երկար ճանապարհ անցնի, որն անցնում է այսպես` հերթական անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: Սա նրա համար Օլիմպիական խաղերի պատրաստման փուլ է` ճանապարհ դեպի Տոկիո»,- ասաց Ալեքսանյանը:
Վերջինս խոսեց նաև նոր կանոներին մասին` մասնավորապես փաստելով. «Բոլորի հետ համակարծիք եմ, սակայն ունեմ իմ կարծիքը և չեմ կարծում, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում չպետք լինի չորեքթաթ դրությունը: Պետք է այնպես լինի, որ օգտագործվի չորեքթաթ դրությունը»:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):