Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ գիտի, որ սեքսը վաճառվում է. Իջին. ֆոտոշարք

Wnews.am-ը գրում է.
 
«Դեպի Եվրատեսիլ» նախագծից բոլորիս հայտնի Իջինը թեպետ դուրս մնաց  երզափակիչ փուլից, բայց մենք դեռ հիշում ենք նրան որպես նախագծի ամենավառ ու տպավորիչ մասնակից:
 
Սեքսուալ արտաքին, համարձակ կերպար,  որն էլ դարձավ երգչուհու գլխավոր  այցեքարտը: Օրերս երգչուհին հյուրընկալվել էր Wnews.am-ին և անկեղծ զրույց ունեցել մեզ հետ:
 

Իջին, ինչո՞վ ես հիմա զբաղվում:

Նկարահանեցի տեսահոլովակ, որը  երկու օրվա մեջ  Ռուսաստանի ամենապոպուլյար տեսահոլովակների մեջ 3-րդ տեղն էր զբաղեցնում:  Հիմա պատրաստվում եմ Արտյոմ Վալտերի հետ զուգերգի. դա իմ  առաջին երգն է լինելու հայերնով, իսկ սեպտեմբերին պատրաստվում եմ ներկայացնել իմ անհատական  հայերեն լեզվով երգը:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծից երկար ժամանակ է անցել, այն ինչպե՞ս  ազդեց քո գործունեության վրա:

Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա, նախագիծն ինձ շատ բան տվեց: Նախ շատ երկրպագուներ, ովքեր սպասում էին տեսահոլովակիս ու հենց իրենց շնորհիվ էլ այն այդքան մեծ հաջողություն գրանցեց: Մեծ փորձ. ես որպես արտիստ ամբողջությամբ բացվեցի , հնարավորություն ունեցա ներկայանալ ամենատարբեր ոճերում: Ռուսաստանում շատ երկրպագուներ ունեմ ու իմ կարգավիճակը բարձրացավ, նրանք  տեսան, թե ինչ մակարդակի շոու կարող եմ ցույց տալ:
Աշխատել ես թե’ ԱՄՆ-ում, ռուսական և հայկական  շոու բիզնեսում, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը:
-ԱՄՆ-ում շատ մեծ է մրցակցությունը, որովհետև ողջ աշխարհից արտիստներ են գալիս  ԱՄՆ ու  շանսը  միլիոնից մեկին է բաժին ընկնում: Իմ առաջին տեսահոլովակը նկարահանել եմ ԱՄՆ-ում ու  դա մեծ երազանք էր, որն իրականացավ: ԱՄՆ-ում լավն այն, է որ հաջողության հասնելու համար դու «պապիկ» պետք է չունենաս, փող պետք է չունենաս, ծանոթ պետք է չունենաս,  եթե իսկապես  տեսնում են, որ կարող են քեզ  լավ նախագիծ դարձնել,  վերցնում են:  ԱՄՆ ես  գնացել էի  18 տարեկանում, որովհետև հաղթել էի  հեղինակավոր մրցույթներից մեկում և ինձ նկատել էր ներկա պրոդյուսերներից մեկը: Կազմակերպվում են լուրջ մրցույթներ, որտեղ բազմաթիվ մենեջերներ, լեյբլների ներկայացուցիչներ են լինում և ընտրում են ապագա աստղերի: ԱՄՆ-ում պրոդյուսերը երգ գրողն է, ոչ թե աստղ դարձնողը, այնտեղ  աստղ է դարձնում  մենեջերը,  լեյբլը, իսկ Մոսկվայում ամեն ինչ պրոդյուսերն է անում ու բոլոր պրոդյուսերներին մեծ հաշվով բոլորը գիտեն, մաֆիայի նման է , որ մտնել այդտեղ չես կարող, պետք է շատ փող ունենաս, թեպետ  հիմա մի քիչ փոխվել է:  Փառք Աստծո, որ սոց- ցանցերը  ուժ ունեն ու ռադիոն էլ հոգնել է հին աստղերից, նրանք արդեն նորերին հնարավորություն են տալիս, իսկ Հայաստանում չգիտեմ  շոու բիզնեսն ինչպես է, որովհետև նախագծի շնորհիվ ես միանգամից շատ երկրպագուներ ունեցա և արդեն սպասում են իմ նոր երգին: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև իմ հայրենիքն է ու ավելի ուշադիր եմ իմ ամեն երգն ընտրելիս:

Ի՞նչ նկատի ունես «պապիկ» ունենալ ասելով: Այսինքն՝ հարուստ տղամարդ, ով հովանավորու՞մ է երգչուհուն:

-Դա իմ ցավոտ հարցն է, որովհետև բոլորն ինձ նայում են ու մտածում, որ շատ շեյխեր են մոտս, ես անընդհատ դրա դեմ պայքարում եմ, որովհետև հաճախ մարդիկ արտաքինից են դատում, բայց իրականում մերը ընտանեկան նախագիծ է,  ես ինչ աշխատում եմ, իմ ողջ գումարը ներդնում եմ իմ տեսանյութերի մեջ: Իմ ելույթները ինձ այդ հնարավորությունը տալիս են, հիմա կարևորը լավ իդեա ունենաս, լավ թիմ ու ամեն ինչ հնարավոր է անել: Եթե ես «պապիկ» ունենայի,  վաղուց արդեն մեծ աստղ դարձած կլինեի, բայց քանի որ ես իմ ուժերով եմ  ուզում ընթանալ, դա շատ երկար ճանապարհ է, բայց միևնույն է, ես գիտեմ, որ իմ անունը մաքուր է ու ոչ մեկ չի կարող փաստերով ապացուցել, կարող են խոսել, բայց՝ անհիմն: Որտեղ ես գնում եմ, ամեն ռադիոկայան, որ  երգս բերում եմ, ասում են այ սիրուն աղջիկ է,  ուրեմն փող ունի :
Նշանակում է սիրուն աղջիկ լինելը  խանգարու՞մ է:
-Հիմա սիրուն աղջիկ լինելը փոխվել է, հիմա պետք է  սիրուն տղա լինես )) Եթե լուրջ, ապա սիրունությունը դեռևս աշխատում է իմ դեմ, նեգատիվն ավելի շատ է, դռները ավելի շատ են փակված, որովհետև մտածում են՝ հա քեզ ամեն ինչ հեշտ է տրվում, հեսա մենք քեզ ամեն ինչ կփակենք, իսկապես, իմ դեմ է արտաքինս աշխատում:
-Բայց միևնույն է դու ամեն ինչ անում ես, որ գեղեցիկ ու  սեքուալ լինես:
Նախ, ես աղջիկ եմ ու  սիրում եմ ինձ հետևել, ո՞վ չի սիրում, ես չեմ անում դա իմ բիզնեսի համար, դա իմ ցանկությունն է, ես ուզում եմ գեղեցիկ, խնամված լինել, բոլոր աղջիկներն էլ դա ուզում են , դա նորմալ չի, երբ աղջիկը  չի ուզում սիրուն լինել: Բացի այդ, այս բիզնեսում, իհարկե, ավելի արագ ես հայտնվում ուշադրության կենտրոնում ու  սովորում ես դրան : Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ՝ Բեյոնսե, Ռիհաննա, գիտի, որ սեքսը վաճառվում է, որքան էլ դա կոպիտ հնչի , սեքսուալությունը և գեղեցկությունը ավելի շատ է վաճառվում և բոլոր ժամանակներում դա եղել է եւ այդ փաստի դեմ ոչինչ չես կարող անել: Հիմա, չնայած, մի քիչ  փոխվել է ու այն մարդիկ, ովքեր սիրուն աղջիկներին ագրեսիվ են վերաբերվում,   կարծես բոյկոտում են և  ուրիշ արտիստների են աջակցում , որ սիրունները չանցնեն: Օրինակ՝   Լեդի Գագան,  Ադելը, ավելի ֆրիկ մարդիկ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև իսկապես տաղանդավոր երեխաներ կան, որ հա արտաքինի հարցում բախտը չի երել, բայց ինչու պետք է նրանք դրանից  տառապեն:


Բայց դու, բոլոր դեպքերում,  «սեքսը վաճառվում է»-ի վրա ես շեշտը դնում՝ սեքսուալ ֆոտոշարքեր, սեքսուալ կերպար:  
Ամեն արտիստ իր ընտրութունն է անում, ես ԱՄն-ում եմ մեծացել ու բարդույթներ չունեմ այդ իմաստով, արտիստը պետք է ազատ լինի, բեմից դու չես կարող ստել, ես շատ կուզեմ, որ աղջիկները չվախենան սեքսուալ բառից, Հայաստանում շատ են վախենում այդ բառից ,  կարող եք փակ հագնված լինել, բայց ներսի ազատությունը, էներգետիկան պետք է բացել ու դրանում ոչ մի վատ բան չկա : Մենք կին ենք ու պետք է դրանով հպարտանանք: Իվետա Մուկուչյանն  էլ է առանց բարդույթների:  Բարդույթները  շատ ճանապարհներ են փակում ու պարփակվում ես, չես կարողանում անել այն, ինչ ուզում ես կամ, զբաղվել սիրածդ գործով, ասում ես. ես այդքան էլ սիրուն չեմ կամ, ես այդքան էլ խելացի չեմ, ես չեմ կարող:
Իսկ դու ունեցե՞լ ես ինչ-որ բարդույթներ, թեկուզ մանկության տարիներին:
Ես եղել եմ շատ պարփակված երեխա,  գիտեմ, թե ինչ է նշանակում  պայքարել բադույթների դեմ: 11-ից 13 տարեկանում անճոռնի ճուտիկ էի. մազերս կարճ կտրած,  լրիվ տղա  դարձած, շատ նիհար:  Ես միակ հայն էի մեր դպրոցում՝ամենամուգը, շատ ճիշտ՝ չէի խմում, չէի  ծխում, ու շատ էին ինձ նեղացնում, ծաղրում, ես ընկերն չունեի, միայնակ էի , բայց ծնողներս երբեք չեն իմացել դրա մասին, որովհետև շատ էի ուզում չանհանգստանան իրենք: Գալիս էի, լացում էի, նստում նվագում  էի ու երաժտությունը միակ բանն էր, որ ինձ փրկում էր: Երբ բեմ էի  դուրս գալիս, սկսում էի շնչել, իսկական էի, բեմում ես ոչ մի բարդույթ չունեի, ոչ մեկի կարծիքի մասին չէի մտածում ու մինչև հիմա այդպես է:

Այդ տարիքի լուսանկարներդ էին հայտնվել համացանցում և քեզ մեղադրում էին վիրահատություններ անելու մեջ:
Այո, շատ ծիծաղալու էր, դե մարդիկ միշտ խոսելու են։ Ես շատ պարզ եմ, այդ հարցով ինչ լայֆհակիներ ունեմ կիսվում եմ աղջիկների հետ: Միշտ ասել եմ, որ շրթունքներս լցրած են, կրծքերս իմն են,  պարտադիր չէ լուրջ վիրահատություններ անել,  կարելի է  մի քանի կանացի փոքրիկ խորամանկություն անել ու  ամեն ինչ տեղը դնել: Եթե անգամ վիրահատում են, ինչու՞ տառապել, եթե կարելի է անել ու գեղեցիկ զգալ իրենց, ինչու՞ չանեն, ես շատ ագրեսիվ եմ վերաբերում նրան, որ մարդիկ մեղադրում են,  վատ մեկնաբանություններ են գրում: Միայն դժբախտ մարդիկ են դա անում, երջանիկ մարդիկ դրա ժամանակը չունեն: Գեր  ես, նիհար ես,  վիրահատել  ես, չես չես վիրահատել, ինչու չես վիրահատել… Բոլորին դուր գալ հնարավոր չէ, գլխավորը քեզ դուր գաս՝ ուզում ես արա, չես ուզում մի արա, պետք է լսել միայն քեզ, իսկ լսել արդեն հոգեբանորեն հիվանդ մարդկանց  ընդհանրապես չի կարելի։

Իսկ անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում: 
Ինձ համար ամենակարևորը հիմա իմ աշխատանքն է , բայց տղամարդիկ շատ են  ու հիմնականում Հայաստանից:
Ինչպե՞ս են իրենց ուշադրությունը դրսեւորում հայ տղամարդիկ ։
Համարձակ չեն, ես գիտեմ, որ Հայաստանի համար ես և Իվետան  նոր ու թարմ  մտքերով ենք եկել և ես ուզում եմ ցույց տալ նրանց, որ ինչ դուք նկատում, տեսնում եք, շատ սահմանների մեջ է , ես հայր ունեմ ու եթե ինքն ասում է՝ սա լավ է ,ուրեմն լավ է, նա հասկանում է, որ ես արտիստ եմ ու արտիստի համար շատ կարևոր է այդ ամենն ունենալ։ Իմ հայրն ինձ շատ է վստահում ու  գիտի՝ ես ինչ կարող եմ ինձ թույլ տալ։ Իմ նկարահանումները,  իմ իրական կյանքից շատ տարբեր է ու ես չեմ ուզում մարդիկ դրանք խառնեն:
Շա՞տ են խառնում։
Այո,  խառնում են: Հիմա, երբ իմ մասին շատ են հարցազրույցներ կարդում, արդեն այլ կերպ են ընկալում ու շատ հարգանքերով են գրում ու ոչ մի լկտիություն թույլ չեն տալիս:  Հայերի մակարդակն ու դաստիարակությունը ուրիշ է , շատ եմ ուրախանում , երբ գրում են, որ հպարտանում են ինձանով: Ով ուզում է՝  կտեսնի, թե ինչ մարդ եմ ես, ով ուզում է՝ անուն դնի, կդնի:

Ի՞նչ հետաքրքիր քայլ են արել հանուն քեզ տղամարդիկ։
Շատերը շատ մանկական են, երկար նամակներ են գրում, սեր են բացատրվում, նվերներ են ուղարկում իմ ստուդիա։
Իսկ քո ուշադրությունը ո՞վ կարող է գրավել:
Սրտանց եթե հետաքրքրվեն ինձանով , որ նա իսկապես գիտի իմ կյանքի մասին, գիտի՝ ով եմ ես, հետևել է իմ կյանքին։ Այդ մարդկանց ես միշտ պատասխանում եմ , այդպես չի եղել, որ չպատասխանեմ: Պատկերացնու՞մ եք իրենց համար ինչ մոտիվացիա է, երբ  պատասխանում եմ նրանց: Այդ իմաստով  ես գոռոզ չեմ:

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday