Երևանի Ձորափի փողոցում այրվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարձրավոլտ ենթակայանի տանիքը. հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճանի է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատականող երկհարականի բարձրավոլտ ենթակայանի տանիքում (մոտ 100 քմ):
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: