Ոստիկանները բացահայտել են տրանսպորտում կատարված գողությունը
SocietyՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 22-ին, ժամը 19.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 33.000 դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, ԱրտաշեսԲ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ նա 1979 թ. ծնված Գյուլնարա Ս.-ն է:
Կատարվում է հետաքննություն: