Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության առանցքային ուղղությունները
EconomicsՂրղզստանի Հանրապետությունում օգոստոսի 22-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է օրակարգային 20 հարց: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրակարգում ընդգրկված էին մի շարք կոնցեպտուալ հարցեր, որոնք ակտիվ երկխոսություն են առաջացրել Խորհրդի նիստի ընթացքում:
Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության վեց առանցքային ուղղություններ:
«Դրանք են՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման մակարդակների միմյանց մոտեցումը, ընդհանուր շուկաների ձևավորումը, սահմանափակումների ու խոչընդոտների դեմ պայքարը, Միության տնտեսական տարածքի թվայնացումը, տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումը, արտաքին տնտեսական համագործակցությունն, ինչպես նաև «Կենցաղային ինտեգրումը»՝ ապահովելով ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար հնարավորություն՝ ամբողջապես իրացնելու սեփական ինտելեկտուալ ներուժն ու պրոֆեսիոնալ կարողությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքներ և իրավունքներ»,- ասել է Սարգսյանը: