Զինեդին Զիդանը երկարաձգել է Ռեալի հետ պայմանագիրն առանց բանակցությունների
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկարաձգել է պայմանագիրը «սերուցքայինների» հետ մինչև 2020 թվականը՝ առանց բանակցությունների,- հաղորդում է «Marca»-ն:
Ֆրանսիացի մասնագետը չի քննարկել պայմանագրի ֆինանսական մասը: Զիդանն «արքայական ակումբի» հետ երկարաձգել է պայմանագիրն այն պայմաններով, որոնք առաջարկել է ղեկավարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 45-ամյա մասնագետի աշխատավարձը 4.35 միլիոն եվրոյից հասել է 8-ի: