Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ենթակա չէ վերանորոգման. նախարար
SportՀունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Այդ նույն հարցը, երևի, 7-րդ անգամ եք տալիս։ Ամեն ինչ իր հունով գնում է: Դուք երբեւէ տեսե՞լ եք այդ դահլիճը, դա մեկ տարվա մեջ վերանորոգվող դահլի՞ճ է»,- Արմենպրեսի փոխանցմամբ, դիմելով լրագրողներին՝ ասաց նախարարը: Միաժամանակ, նա նշեց, որ այդ դահլիճը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի. «Որևէ մեկը չի կարող վստահություն հայտնել, որ այդ կառույցը կարող է տեխնիկապես դիմանալ»։ Ռոստոմյանի խոսքով, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը կարգավորելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ թե երբ՝ նախարարը չնշեց: