Բարսեղյանը հաղթեց, Ֆրանգուլյանը պարտվեց. Ըմբշամարտի աշխարհի առաջնություն
SportՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները:
Արմենպրեսի հաղորդմամբ` աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ Վալոդյա Ֆրանգուլյանը, ով 61 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում մրցեց ղազախ Դաուլետ Նիյազբեկովի հետ և պարտություն կրեց 5:9 հաշվով:
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը 10:2 հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Յուրի Հոլուբին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: