Ըմբիշ Լևան Բերյանիձեն կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
SportԱզատ ոճի ըմբիշ Լևան Բերյանիձեն կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 125 կգ քաշային կարգում 2 հաղթանակ տանելուց հետո Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջեց վրացի մրցակցին։ Մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար կպայքարի ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով 21:00-ին: