Արտաշավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ BMW մակնիշի 83 QO 083 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: