Ժոզե Մոուրինյու. Իբրահիմովիչը չի կարող մասնակցել ՉԼ-ի խմբային փուլի խաղերին
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին:
35-ամյա շվեդ հարձակվողը, ով երեկ 1-ամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:
«Իբրահիմովիչը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին: Հուսով եմ` նա կմիանա թիմին ՉԼ-ի փլեյ օֆ փուլում: Չեմ ցանկանում հիմա խոսել նրա վերադարձի մասին: Նա լրացուցիչ ֆուտբոլիստ կլինի ՄՅՈւ-ի համար մրցաշրջանի երկրորդ հատվածում»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «Manchester Evening News»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի ԲԿՄԱ-ի, «Բենֆիկայի» և «Բազելի» հետ: