Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում
SportՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:
Արմենպրեսի հաղորդմամբ` ազատ ոճի ըմբշամարտի մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/16 եզրափակչում կմրցի Ճապոնիան ներկայացնող Սոհսուկե Տակատանի հետ:
97 կգ քաշային Գեորգի Կետոևի մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Ռեմի Ժանը:
Նախօրեին ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: