Մինսկում հայկական մշակույթի տոն է անցկացվել
CultureՄինսկի Վերին քաղաքի տարածքում օգոստոսի 26-ին անցկացվել է հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» տոնը։ Միջոցառումը կազմակերպել էին Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն, Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական «Հայաստան» ընկերությունը՝ Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
Տոնին ներկա են գտնվել Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորեցը և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։
«Ոսկե ծիրան»-ին ելույթ է ունեցալ հայկական երգի ու պարի «Էրեբունի» համույթը, անցկացվել է նորաձևության ցուցադրություն, տոնի հյուրերը վայելել են հայկական խոհանոցի տեղում պատրաստած ուտեստները և հայակակն հողի վրա գյուղի աշխատավորների աճեցրած բերքն ու բարիքը։