Մոուրինյու. Լեսթերը շատ վտանգավոր էր Արսենալի հետ խաղում, բայց ոչ` ՄՅՈւ-ի
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Լեսթեր Սիթիի» նկատմամբ տոնած հաղթանակն (2:0) Անգլիայի առաջնության 3-րդ տուրում:
Պորտուգալացի մասնագետն առանձնահատուկ խոսել է «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդիի խաղի մասին.
«Վարդին շատ վտանգավոր խաղացող է: Ես կասեի, որ նա Պրեմիեր-լիգայի ամենավտանգավոր խաղացողներից մեկն է: Բայց արդյոք նա վտանգավո՞ր էր ՄՅՈւ-ի հետ խաղում. Ոչ: Ինչու՞. որովհետև մենք լավ էինք խաղում և վերահսկում էինք մրցակցին:
Արդյոք «Լեսթերը» վտանգավո՞ր էր «Արսենալի» հետ խաղում. Այո, ես մի քանի անգամ նայել եմ այդ խաղը: Բայց մեր հետ խաղում նրանք վտանգավոր չէին: Մեր պատճառով, չէ՞ որ ՄՅՈւ-ն շատ վստահ և հուսալի խաղաց»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը: