Բաբաջանյան փողոցում շենքի տանիքում ավելացված տանը հրդեհ է բռնկվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 89 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան,
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի տանիքում՝ 10-րդ հարկի մակարդակում ավելացրած հատվածում գտնվող տանը և հարակից վերալակի հորանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:27-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել են կենցաղային իրեր, աղբ, շինանյութ, ներկանյութեր, թիթեղյա տարայով ացետոն՝ 25լ և 3 անվադող, հարակից տարածքում գտնվող վերելակի հորանում (մոտ 70 քմ) ամբողջությամբ այրվել է էլ.լարերի վահանակը և տնտեսական իրեր՝ 3 խմ (ընդհանուր՝ 80 քմ):