Արսեն Վենգեր. Հոգեբանական առումով ծանր պարտություն է, աղետ է
SportԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած խոշոր հաշվով պարտությունը (0:4) Պրեմիեր լիգայի երրորդ տուրում:
«Արդյունքը խաղի հետևանքն է: Բավականչափ լավ չէինք խաղում: Մրցակիցը զգալիորեն գերազանցում էր մեզ: Բացի այդ, օգնում էինք նրան՝ թույլ տալով սխալներ:
Հոգեբանական առումով ծանր պարտություն է: «Արսենալի» խաղը հիասթափեցրել է, պարզապես աղետ է: Սակայն այս հանդիպումից հետո պետք չէ չափազանց էմոցիոնալ լինել: Պետք է վերլուծել պարտության պատճառները»,- Վենգերի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը: