Ձյուդոյի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
SportՁյուդոյի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Արմենպրեսի հաղորդմամբ` ձյուդոյի մեծահասակների հավաքականը, Հունգարիայի Դունավարսանի քաղաքում նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո, օգոստոսի 28-31-ը Բուդապեշտում կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնության կմասնակցեն Արսեն Ղազարյանը (73 կգ), Ֆերդինանդ
Կարապետյանը (73 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ): Թիմը գլխավորում է Արմեն Նազարյանը, նրանց օգնում է Թաթուլ Հովհաննիսյանը: