Լիվերպուլը 72 միլիոն եվրո է առաջարկել Թոմա Լեմարի համար
SportԱնգլիական «Լիվերպուլը» 72 միլիոն եվրո է առաջարկել «Մոնակոյին» ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարի համար: Նախատեսված են նաև 8 միլիոն եվրոյի բոնուսներ:
Ինչպես տեղեկացնում է «L'Equipe»-ը, լիվերպուլցիները մտադիր են այսօր բանակցություններ վարել Ֆրանսիայի չեմպիոնի փոխնախագահ Վադիմ Վասիլևի հետ:
Ամռանը Լեմարի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալը», որը նրա համար առաջարկում էր 50 միլիոն եվրո, սակայն այն մերժվել է:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 34 խաղում Լեմարը խփել է 9 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: