Կարզախում նշել են աշուղ Ջիվանիի ծննդյան 171 ամյակը
CultureՎրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում օգոստոսի 27-ին անցկացվել Է ավանդական տոնակատարություն՝ նվիրված այստեղ ծնված ականավոր աշուղ, բանաստեղծ, երաժիշտ Ջիվանիի (Սերոբ Լեւոնյան) ծննդյան հերթական տարեդարձին՝ 171 ամյակին: Նույն օրը Թբիլիսիում հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնում «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդյանի նախաձեռնությամբ սկիզբ Է դրվել նոր ավանդույթի՝ Ջիվանիի շիրմին ծաղիկներ դնելուն:
Այստեղ հավաքվել Էին Թբիլիսիի հայ մտավորականության եւ հոգեւորականության ներկայացուցիչները: Ծաղիկներ դնելու արարողությունն ուղեկցվել Է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով: Նա նշել Է, որ այս ակցիան հոգեւոր մասնակցություն Է Կարզախ գյուղում հայրենակիցների կազմակերպած հանդիսություններին:
Ջիվանու՝ 800-ից ավելի ստեղծագործությունների հեղինակի, դերի մասին խոսել Է հայ բանասիրության պրոֆեսոր Էմմա Ախթյանը: Նա նշել Է, որ Ջիվանու բազմակողմանի ստեղծագործությունն մեծապես տարբերվում Էր հայերենի մաքրությամբ, ի տարբերություն գործընկեր աշուղների երգերի, որոնցում առատ են փոխառությունները:
Վան Բայբուրդյանը ուշագրավ տեղեկություններ Է հայտնել աշուղի սերունդների մասին, ինչպես նաեւ հորդորել Է հասարակայնությանը, հայկական դպրոցների ուսուցիչներին, որ հետագայում այսօրինակ միջոցառումներ նվիրվեն նաեւ մնացած բոլոր պատմական անհատներին, որոնք հանգչում են պանթեոնում, որպեսզի երիտասարդությունը հանգամանալի պատկերացում ունենա նրանց մասին: