Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օձաբերդի պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության մասին

Culture

Գեղարքունիքի  մարզի  Ծովինար  գյուղի  արևելյան բլրին  գտնվող  Օձաբերդ հնավայրի տարածքում այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի արևելյան և հյուսիս-արևելյան, ինչպես նաև՝ միջնաբերդի հյուսիս-արևելյան արտաքին պարսպաշարին կից հատվածներում: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի փոխանցմամբ  ամրոցի արևելյան հատվածում, բացվել է մոտ 3,0 մ հաստություն ունեցող կիկլոպյան պատաշարի հատված, նաև` մանր ու միջին մեծության քարերով արված դարավանդաձև հարթակներ: Նախնական ուսումնասիրությունների հիման վրա  կիկլոպյան շարով պատերով կառույցը կարելի է թվագրել վաղ փուլով`Ք. ա 8-րդ դարի վերջով-7-դարով: Հետագայում`Ք.ա 7-6-րդ դարերում, տարածքի զգալի մասը վերածվել է դարավանդաձև հարթակների:

«Սա կարևոր բացահայտում է, որը թույլ է տալիս հասկանալ, թե Օձաբերդի բնակիչները ինչպես են կազմակերպել տարածքը և այդ առումով ինչ ճարտարապետական և ինժեներական լուծումներ են կիրառել: Տեղամասում ստուգողական մի քանի փոսորակներ են արվել։ Արդյունքում` կիկլոպյան շարվածքի արտաքին պատին զուգահեռ բացվել է ևս մեկ պատ, ամրագրվել  են մի քանի կավածեփ հատակներ, նաև` հիմնաժայռը», – իր խոսքում նշել է հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Նրա համոզմամբ չափազանց հետաքրքիր փաստեր են արձանագրվել տեղամասի արևելյան պատի արտաքին հատվածին կից արված ստուգողական փոսորակները ուսումնասիրելիս:  Բացված աղյուսները թեպետ չափսերով համապատասխանում են ուրարտական աղյուսներին, սակայն տարբերվում են իրենց տեսքով և բաղադրությամբ։ Հնագետի պարզաբանմամբ թերևս այս հանգամանքը վկայում է Օձաբերդում ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական նմանակման (իմիտացիայի) մասին։

«Վերոնշյալ տեղամասում գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, երկաթե սանձեր, բրոնզե օղ, աղորիքներ, ձկան կարթի ծանրոցներ և այլ գտածոներ»,- նշել է  Բադալյանը:

Հնագետը նշում է, որ գտնված խեցեղեն նյութի վաղ փուլը վերաբերում է Ք. ա 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածին, ավելի ուշ փուլում` Ք. ա 7-6-րդ դարեր, վերակառուցումներ են արվել։ Բադալյանի խոսքով այս տեղամասում ևս աղյուսներ, աղորիքներ, կարասների բեկորներ, կենդանական ոսկորների մնացորդներ են գտնվել։

Օձաբերդը Սևանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և փաստվել են բազմաթիվ աղյուսներ:  Նախնական դիտարկումների համաձայն  այդ հատվածն ուշ փուլում տնտեսական կիրառություն է ունեցել։  

 Արշավախմբի ղեկավարի խոսքով կարևոր և տպավորիչ արդյունքներ են գրանցվել միջնաբերդի հյուիս-արևելյան պարսպաշարի և աշտարակի արտաքին հատվածում արված պեղումների աշխատանքների ընթացքում։ Այստեղ բացվել է թեքահարթակ, որն անմիջական կապ ունի աշտարակի և պարսպաշարի հետ։ Նման թեքահարթակներ  բացվել են Մարգահովիտ և Նորաբակ 1 հնավայրերի պեղումների արդյունքում։ Հատկանշական է, որ նման թեքահարթակները հատկապես հատուկ են եղել խեթական ճարտարապետությանը։

Հնագիտական արշավախմբի ղեկավարի համոզմամբ Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության, տարածքի կազմակերպման, ինժեներական մտքի, բնակիչների կենսագործունեության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Հետաքրիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում, թե´ամրոցում, և թե´ միջնաբերդում ուրարտական շերտ չի արձանագրվել, սակայն հետագա պեղումները նոր պատասխաններ թերևս կտան այս հարցի վերաբերյալ:

 Օձաբերդ հնավայրի տարածքում  պեղումներն իրականացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի»  և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում: Աշխատանքներին  մասնակցել են հնագետներ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժից, Իրանի Իսլամական Հանրապետության «Հնագիտական հետազությունների իրանական կենտրոնից»  և Ավստրալիայից, կամավորներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia