Մարմնամարզիկների մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին հարցականի տակ է
SportՄարմնամարզիկների մասնակցությունը 2018 թվականին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին հարցականի տակ է:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:«Սովորաբար Եվրոպայի առաջնության ժամանակ են որոշվում Օլիմպիական խաղերի մասնակիցները: Չգիտեմ ինչպես է ստացվել, սակայն հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունը կլինի Գլազգոյում` օգոստոսին (Պատանեկան Օլիմպիական խաղերը կլինին 2018 թվականի օգոստոսի 6-18-ը-խմբ.): Հիմա պետք է անցկացվի որակավորման առանձին մրցաշար, որը պետք է կայանա Բաքվում: Դեկտեմբերին կկայանա Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից մեկն էլ ադրբեջանցի է: Հնարավոր է, որ նա էլ կդառնա Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, ինչը մեզ համար շատ վատ կլինի»,-նշեց Հակոբյանը:
Մարզչի խոսքով՝ ինքն անձամբ է մեկնելու կոնգրեսին: «Մենք կգնանք, եթե ապահովեն անվտանգության երաշխիքները: Հենց այդ կոնգրեսի ժամանակ այդ հարցը կբարձրացնեմ: Մենք ունենք 3 տղա, ովքեր համապատասխան տարիքի են, և կկարողանան այդ վարկանիշը ձեռք բերել»,-շեշտեց մարզիչը:
Ամառային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը 2018 թվականին կանցկացվեն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: 206 երկրի 3800-ից ավել պատանի մարզիկները իրենցուժերը կչափեն 32 մարզաձևում: