Մոնակոն համաձայնեցրել է Լացիոյի կիսապաշտպանի տրանսֆերը
SportԻտալական «Լացիոյի» կիսապաշտպան Բալդե Կեյտան կարիերան կշարունակի Ֆրանսիայում,- հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
«Մոնակոն» համաձայնեցրել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքի արժեքը կկազմի 30 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Սենեգալնցին նույնպես համաձայն է համալրել Ֆրանսիայի չեմպիոնի կազմը:
Սպասվում է, որ Կեյտան այսօր կմեկնի Մոնտե Կարլո: