Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև գործարար կապերի ամրապնդումը
EconomicsՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ամուր հիմք ստեղծել երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանը կարևորում է երկկողմ գործարար կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ առկա է նեծ ներուժ առևտրա-տնտեսական կապերի խթանման համար:
Նախարար Նալբանդյանը արժևորում է նաև ԵՄ շրջանակներում հայ-էստոնական արդյնունավետ համագործակցությունը:
Հայաստանի արտգործնախարարը ընդգծում է Էստոնիայի փոքրաթիվ, սական ամուր հայկական համայնքի դերը երկու երկրներն իրար առավել մերձեցնելու գործում:
Էստոնիայի արտոգործնախարար Սվեն Միկսերն իր ուղերձում նշում է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունն ավելի ակտիվացել են՝ խորացնելով գործնական համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:
Նախարար Միկսերն ընդգծում է, որ Էստոնիայի կառավարությունը Արևելյան գործընկերությունը հռչակել է Եվրոպական Միության Խորհրդում իր նախագահության հիմնական առաջնայնություններից մեկը և ակնկալում է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչն ավելի կընդլայնի հարաբերությունների շրջանակը:
Ամփոփելով ուղերձը՝ Սվեն Միկսերը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների համատեղ ջանքերը ամուր հիմք կծառայեն երկկղմ քաղաքական և տնտեսական կապերի հետագա ամրապնդման համար: