Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Էմրե Մորը տեղափոխվել է Իսպանիա
SportԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Մորը դարձել է «Սելտայի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա թուրք ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սելտայի» հետ: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները նշում էին, որ «Սելտան» «Բորուսիային» վճարել է 13 մլն եվրո:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի կազմում Էմրե Մորն անցկացրել է 19 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: