Բակո Սահակյանը և Արտակ Զաքարյանը քննարկել են բանակաշինության հարցեր
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: