Ուրախ եմ, որ «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի դեմ խաղալու հնարավորություն է տրվել. Ալեքսանդր Գրիգորյան
SportՄոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները: «Ուրախ եմ, որ «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի դեմ խաղալու հնարավորություն է տրվել: Թիմ, որը ես եմ կառուցել: Ի դեպ, մինչ այսօր այնտեղ իմ երկու օգնականներն են աշխատում: Բայց այդ ամենը լիրիկա է:
Հիմա իմ բոլոր մտքերը բացառապես Լիպեցկում կայանալիք առաջիկա հանդիպման մասին են: Ամբողջովին կենտրոնացած եմ այդ խաղի վրա: Դժվար է լինելու, երկրորդ դիվիզիոնի թիմերը մեր դեմ եռակի մոտիվացիայով ու էներգիայով են խաղում: Բոլորն ուզում են ապացուցել, որ ևս կարող են բարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ»,- ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հետ խաղի մասին կմտածեն, երբ գա դրա ժամանակը:
«Ամեն դեպքում, մեր թիմն ունի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը: