«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ֆանտոցի» իտալական կատակերգությունը
Culture«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է ներկայացնել համաշխարհային կինոարտադրության բարձրարժեք ֆիլմեր, որոնք միտված են երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին համաշխարհային կինոյի սիրահարներին հրավիրվում են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոսրահում դիտելու իտալացի թատրոնի ու կինոյի դերասան, կատակերգու, ռեժիսոր Պաոլո Վիլաջիոյի «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուի հիման վրա1975 թ. էկրանավորված «Ֆանտոցի» կինոնկատակերգությունը: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Ֆանտոցին» ժամանակին մեծ մասսայականություն է վայելել Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում և մեծ ճանաչում է բերել Պ. Վիլաջոյին: Այն արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո», «Արծաթե ժապավեն» և «Ոսկե առյուծ» մրցանակներին: Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ: