Բասկետբոլի Մ16 տարեկանների առաջնությանը կկայանա հոկտեմբերին և կլինի շրջանաձև
SportՀայաստանի մինչև 16 տարեկանների առաջնությունն առաջին անգամ կանցկացվի շրջանաձև մրցակարգով:
«Հոկտեմբերից նախատեսվում է անցկացնել Հայաստանի մինչև 16 տարեկանների կանոնավոր առաջնություն, որին կմասնակցեն 12 թիմեր Երևանից ու մարզերից: Ներկայումս տարվում են աշխատանքներ, որ առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով: Հաջորդ շաբաթ կհրապարակենք մասնակիցների վերջնական ցանկը: 12 թիմեր 2 շրջանով շուրջ 7 ամիս կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով:
Այս մրցակարգը թույլ կտա, որ պատանիները ողջ տարին խաղային պրակտիկա ունենան և առաջընթաց գրանցեն: Խաղերի քանակն ավելացնելու ենք նաև մինչև 14 տարեկանների առաջնությունում: Սկզբում անցկացվելու է Երևանի առաջնություն, որտեղ առաջին 6 հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան Հայաստանի առաջնություն և կիմանան մարզային 6 թիմերի: 12 թիմեր Տարվա մեջ 2 անգամ կհավաքվեն Երևանում և 2 շրջանով կպայքարեն մեդալների համար»,- բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիան: