Yerevan, 16.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իջինը՝ Երևանի փողոցներում. BlogNews Fashion-ի ֆոտոշարքը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Նորաձևությունը ինձ համար կարծես խաղ լինի, որի կանոնները միշտ փոխվում են: Կոնկրետ ես դրանց այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս: Ես պարզապես նախընտրում եմ լինել ոճային և ամենակարևորը ճաշակով: Ինչպես Կոկո Շանելն է ասել. «Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը մնայուն».նշում է Իջինը, ով լուսակարվել է BlogNews Fashion-ի համար: Երգչուհին ֆոտոշարքի համար հինգ լուք էր ընտրել, իսկ զրույցի ժամանակ կիսվել է հագուստի նախընտրությունների, բեմական համարձակ ոճերի և առօրյայում հասարակ հագնվելու մասին:

Երբ խոսքը գնում է հագուստի մասին, ես ինձ ավելի շատ համարում եմ կրեատիվ և հնարամիտ: Առանձնապես չեմ հետևում, թե սեզոններին ինչ է նորաձև. հիվանդագին մոտեցում չունեմ այդ հարցին, բայց իհարկե հետևում է թրենդներին, քանի որ բացի աղջիկ լինելուց ես նաև արտիստ եմ  և դա իմ աշխատանքի մի մասին է: Լավ է լինել նորաձևություն ստեղծողը, քան դրա հետևորդը:

Ես ավելի շատ ներկայանում եմ կանացի, գլամուրային, գունավոր և ավելի ազատ ոճերում:  Զգեստապահարանումս ունեմ հագուստի տարբեր տեսակներ, քանի որ յուրաքանչյուր օր նոր կերպար եմ ստեղծում ինձ համար՝ լինի դա սպորտային, թե երեկոյան, թե համերգային:

Ծովափում կրելիս

Շորտեր և տոպ. հարմար են միայն ծովափնյա քաղաքներում: Որտեղ կա ծով, արև և առնվազն 35 աստիճան ջերմություն: Ինչ խոսք ես սիրում եմ հագնվել գեղեցիկ, ոճային և սեքսուալ: Ինձ համար կնոջ մարմնի ամենասեքսուլ և կանացի հատվածը պարանոցն է և դեկոլտեի հատվածը, որն իհարկե պետք է ցույց տալ: 

Հագուստի վրա ծախսում եմ իմ հնարավորությունների սահմանում գումար: Համարում եմ, որ ճիշտ չէ շատ գումար ծախսել հագուստի վրա, եթե այդ գումարով կարող ես ավելի դրական բաներ անել, բայց յուրաքանչյուրը ունի իր ձգտումներն ավելի գեղեցիկ և այսպես ասած թանկ տեսք ունենալու համար: Կարծում եմ՝ դրա համար պարտադիր չէ գնել թանկ հագուստ, պարզապես պետք է ունենալ ճաշակի զգացում:  

  Ռեստորանում կրելիս

Այս զգեստը իդեալական է ռեստորանում, երեկոյան միջոցառումներին կրելու համար: Կլինի դա ծնունդ, թե հարսանիք, թե պարզապես խնջույք:

Առօրյայում ես սիրում եմ կրել ավելի սպորտային ոճ՝ կեդերի հետ: Քանի որ իմ կյանքում շատ են երեկույթները, որտեղ պահանջվում է ավելի բեմական և երեկոյան տեսք ունենալ՝ բարձրակրունկների հետ համադրած, ես առօրյայում ավելի ցածր եմ հագնում:

Աքսեսուարներ շատ եմ սիրում՝ օրիգինալ թևնոցներ և չոկերներ, որոնք վերջին շրջանում շատ եմ կրում:  

Ես միլիոնատեր չեմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ մի անգամ կրել մի հագուստը: Դրա համար իմ կրեատիվության շնորհիվ ես կորղանում եմ այնպիսի համադրություններ անել, որպեսզի մի հագուստից  մի քանի կերպար ստանամ: Հերիք է միայն փոխել սանրվածքը, ավելացնել  աքսեսուարներ և անել ուրիշ դիմահարդարում, արդյունքում նույն հագուստը կարող է լրիվ այլ տեսք ստանա:  

  Բեմական հագուստ 

Այս հագուստը լրիվ բեմական է: Սրանով կարելի է ֆոտոսեսիա անել, ելույթ ունենալ միջոցառմանը կամ էլ օգտագործել տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Բայց առօրյայում ես այս հագուստը երբեք չեմ հագնի:



Ես գնում եմ գնումների, երբ կա դրա անհրաժեշտությունը և միշտ մենակ: Դա ինձ համար մենակ մնալու հնարավորություն է: Ինչպես շատ աղջիկների համար, այնպես էլ իմ դա լավագույն միջոցն է ինքդ քեզ հաճույք պատճառել և բարձրացնելու տրամադրությունը: Ցավոք, ես ոչ միշտ այդ ազատ ժամանակի հնարավորությունն ունեմ, այդ իսկ պատճառով ես հաճախ հագուստը պատվիրում եմ օնլայն:

Ժամադրության գնալիս

Այս հագուստով կարելի է գնալ նորաձևության ցուցադրության, ժամադրության, ինչպես նաև բիզնես հանդիպման:

Գույների հանդեպ հատուկ նախըտրություն չունեմ և կարծում եմ՝ յուրաքանչյուր գույն իր առանձնահատկությունն ունի, կարևորը թե ինչպես այն կմատուցես և ինչպես կհամադրես:

Զբոսնելիս

Այս հագուստը իդեալական է նայվում բարձրակրունկների և կեդերի հետ: Սա իմ առօրյա կերպարն է: Ես այս տեսքով գնում եմ փորձերի, զբոսնում եմ քաղաքում և գնում կինո:

Ես արմատական փոփոխությունների սիրահար չեմ, բայց սիրում եմ հագուստի հետ էսքպերիմենտներ անել: Բավականին հաճախ եմ այդպես անում: Մազերս երբեք չեմ ներկել և դժվար մի օր որոշեմ փոխել գույնը:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive