Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՉԺՀ Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ

Economics

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այսօր ընդունել է ՉԺՀ Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին ինչպես քաղաքի պետական մարմինների պաշտոնյաներ ու պատասխանատու աշխատակիցներ, այնպես էլ չինական մի քանի հայտնի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՉԺՀ-ում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։  

Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել  Ցինդաո քաղաքի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի առիթով, նաև հույս հայտնել, որ այն կլինի հետաքրքիր և արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ կան լավ նախադրյալներ և  երկու կողմերի ցանկություն՝ խթանելու այն:

«Չնայած Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, և մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական վերամշակված գյուղմթերքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները։ Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով:

Տիկին Լյու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Ցինդաո քաղաքի գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նա առանձնակի կարևորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ` Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է երկու համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար և աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել չինական կողմին փոխանցել չինարեն տեղեկատվություն Հայաստանի տնտեսության գրավչության, ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ այն Ցինդաո քաղաքի գործարար շրջանակներին փոխանցելու համար։ Կողմերը պայմանավորվորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկումներ և հանդիպումներ կազմակերպել։  

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work